Հունիսի 7-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Գյուրջյան փողոցում գտնվող քոլեջի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել 19-ամյա ուսանողուհու։

Ոստիկանությունից  հայտնում են, որ պարզվել է, որ մայիսի 27-ին, ժամը 13.00-ին, քոլեջի լսարաններից մեկում աղջիկը համակուրսեցու պայուսակից գողացել է դրամապանակը:

Նույն օրը տուժողից ընդունվել է հաղորդում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ուսանողուհին հունիսի 6-ին, ժամը 13.00-ին, այլ համակուրսեցիների՝ լսարանում թողնված պայուսակներից գողացել է ականջակալներ ու բջջային հեռախոսի լիցքավորման սարք, իսկ ավելի վաղ՝ վերնաշապիկ։

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն։