Ցավում, եմ որ ականատեսն եմ նման երևույթի և ցավում եմ, որ կենդանիներին որպես բիզնես աղբյուր օգտագործող մարդուն կենդանասեր անվանում է հանրային մարդը:
Հատկապես հանրության ուշադրության կենտրոնում գտնվող մարդիկ պետք է զգույշ և ադեկվատ լինեն իրենց հայտարարությունների մեջ, որովհետև նրանց կարծիքը՝ ճիշտ կամ սխալ, մեծ ազդեցություն է ունենում մարդկանց վրա:

Սոնա Շահգելդյանն իսկապես լավ ձայն ունեցող երգչուհի է, բայց իր արածը անգրագիտության գագաթնակետն է ու իրականում նրանից կարելի էր սպասել նման քայլ, որովհետև երգչուհին առաջին անգամը չէ, որ աչքի է ընկնում անգրագիտությամբ, սա էլ բացառություն չէր: Միայն նրա համար, որ «Ջամբո»-ի սեփականատերը իր ծանոթն է, երգչուհին որոշել է, որ այդ մարդը կենդանասեր է և ճիշտ է վարվում կենդանիների հետ:
Խնդրում եմ երգչուհուն փոխանցեք, որ կենդասերը չի կարող ռեստորան ունենալ և այնտեղ
կենդանիներին որպես բիզնես աղբյուր օգտագործել, որքան էլ լավ պայմաններում պահվի կենդանին, որքան էլ լավ սնունդ ստանա, սա վաղուց պատժելի է բոլոր առաջատար երկրներում:
Վայրի կենդանու տեղը մեկն է՝ վայրի բնությունը և վերջ:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.grigoryan.18488/posts/105991170672224