«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 12-ին ՌԴ դեսպանատունը Երեւանի «Դվին» հյուրանոցում մեծ շուքով նշել է Ռուսաստանի պետական տոնը։ Ներկա են եղել մեծ թվով հյուրեր։ Հատկանշական է, որ գործող իշխանություններից զգալի ներկայացվածություն է եղել, բայց ոչ առաջին դեմքերի մակարդակով։

Վարչապետը, ԱԺ նախագահը, ԱԳ նախարարը չեն եղել, փոխարենը եղել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ում վերապահված էր Հայաստանի անունից ելույթ ունենալու եւ ողջույնի խոսք ասելու պատիվը։

Այս տարի Նիկոլ Փաշինյանը որոշել էր բավարարվել գրավոր շնորհավորանքներով, մինչդեռ անցյալ տարի այցելել էր ՌԴ դեսպանատուն՝ անձամբ շնորհավորելու ՌԴ պետական տոնի կապակցությամբ։

Առհասարակ, ամեն տարի այդ օրը ՀՀ ղեկավարները մշտապես այցելել են ՌԴ դեսպանատուն՝ շնորհավորելու դեսպանին։ Փոխարենը մեծ թիվ են կազմել նախկինները, այդ թվում՝ Ռիտա Սարգսյանը, ՀՀԿ-ական էլիտան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում