Այսօր` հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում. անազատության մեջ գտնվող իրանի քաղաքացին ինքնապանություն է գործել` կախվելու միջոցով:

Այս մասին  հայտնեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Նա նշեց, որ ազգությամբ իրանցի դատապարտյալի դին հայտնաբերել են զբոսանքի համար նախատեսված վայրում` սավանով կախված: