Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ներկայացնելով փակ քվեարկության արդյունքները, նշեց, որ թեկնածությանը կողմ է քվեարկել 107, դեմ 4 պատգամավոր։

Հիշեցնենք, որ Գրիգոր Բեքմեզյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու էր առաջադրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։