Հունիսի 22-ին, ժամը 07:10-ին Տավուշի մարզի Վարագավան գյուղում փրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկջրափրկարարական ջոկատը:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են 21 փրկարար, գյուղի 10 բնակիչ և ոստիկանության 15 աշխատակից: Աշխատանքներ են իրականացվում Հախումի ջրամբարում:

Հիշեցնենք, որ երերկ «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վարագավան
գյուղի բնակիչը (Մ.Մ., ծնված 1961 թ.) գնացել է անտառ և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների
օգնությունը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: