Հունիսի 26-ին ժամը 17:54-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Բերձոր
քաղաքի բնակիչ Սարգիս Մովսեսյանը (2002թ. ծնվ.) Քաշաթաղի շրջանի Սուս համայնքի տարածքում, Հակարի գետում լողանալիս, ջրահեղձ է եղել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել Քաշաթաղի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները: Օգնության է
մեկնել նաև ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը:
Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են Ս. Մովսեսյանի դին: