Այսօր հունիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 07։30-ի սահմաններում Kia Cerato մակնիշի 35 VR 548 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի 65 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը կին են եղել։