Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 29-ին, ժամը 05:49-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ա.Կ.-ն, հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից: Ուղևորը՝ 38-ամյա Շ.Ա.-ն, հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել հովացման աշխատանքներ: