Երեկ, հուլիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Կարեն Գրիգորյանն իր վարած BMW մակնիշի 22 OS 419 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 81 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Կ․ Գրիգորյանը և ուղևորներ, Երևանի բնակիչներ՝ 68-ամյա Ա․Հ-ն, 38-ամյա Ք․Ա-ն, 5-ամյա Ա․Գ-ն, և 1-ամյա Հ․Գ-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: