Շիրակի մարզում, հուլիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։25-ի սահմաններում Մարմարաշենի խճուղու եւ Մուշ 2-րդ թաղամաս տանող խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչ 40-ամյա Գեւորգ Ն.-ի վարած Toyota Land Cruiser մակնիշի 55 PN 505 համարանիշի եւ Ախուրյան գյուղի բնակիչ 23-ամյա Արման Կ.-ի վարած КамАЗ մակնիշի 298 SU 46 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով КамАЗ-ը կողաշրջվել է, իսկ վարորդին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։