Երեկ՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը ժամը 02:50-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են «Իզի- Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարային տերմինալը, որ գտնվում է Մատենադարանի հարևանությամբ՝ Կորյունի փողոցի 16 հասցեում։


Հափշտակվել է մոտ 900 հազար դրամ։