Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում մեր թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ` հինգ բրոնզ: Այս մասին, Facebook-ի իր էջում գրել է ԿԳ, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ իր գրառումը վերնագրելով՝ «Լավ լուր ունեմ»:

«Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում մեր թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ` հինգ բրոնզ:


Այսինքն` թիմի բոլոր անդամները մեդալով են վերադառնում: Նախորդ տարի մեր թիմն ուներ մեկ արծաթ, մեկ բրոնզ, մեկ պատվոգիր: Հաջորդ տարի պետք է զարգացնել հաջողությունը և աշխատել մեդալի որակը բարձրացնելու համար:

Կեցցե՛ն մեր թիմի անդամները»,-նշել է նախարարը: