Այս գիշեր հակառակորդը Նախիջեւանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ: Այս մասին  հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեծ տրամաչափի չի եղել, ինտենսիվ չի եղել, բայց փամփուշտը կպել է Ելփինի բնակիչներից մեկի տանիքին»,–նշեց նա։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հուլիսի 15–ին հրդեհ է բռնկվել։ Սահմանամերձ Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը NEWS.am–ին տեղեկացրեց, որ հրդեհը բռնկվել է ադրբեջանական կողմում, ամենայն հավանականությամբ կրակային վարժությունների կամ զորավարժությունների ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով։

Ադրբեջանական կողմում կրակը շուրջ 10 ՀԱ տարածվել է եւ անցել հայկական կողմ, որը գյուղացիների ու հրշեջների օգնությամբ մարել ենք կրակը՝ թուլ չտալով մոտենա մեր վարելահողերին։