«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները սպանության մեկ վարկած են քննում այժմ:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով՝ այս տարի Նոր Նորքի և Կենտրոնի երիտասարդների միջև վիճաբանություն է եղել, որը վերածվել է լուրջ ծեծկռտուքի: Մասիվի երիտասարդները խնդիրը լուծելու համար դիմել են «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին, որն էլ իր հերթին խառնվելով երկու խմբի բաժանված երիտասարդների կռվին՝ «մի լավ դաս է տվել» Մասիվի տղաներին «նեղացնողներին»:

Ըստ մեզ հասած լուրերի՝ իրավապահներն այս օրերին այս վարկածն են քննում, թե ով ինչպես կարող էր պատվիրել Անդիկի սպանությունը: Իսկ թե ինչ կպարզվի քննության ընթացքում, դժվար է ասել: Բայց այս պահին փաստ է մեկ բան, որ երկու շաբաթից ավելի է, ինչ Անդրանիկ Հարությունյանը սպանված է, սակայն նախաքննական մարմինը լռում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: