losarmnews.com-ը գրում է․ Օրերս համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ Հայ Հեղափողական Դաշնակցության հետ կապվող Հորիզոն հեռուստաընկերության աշխատակից, հաղորդավար Լիլիթ Սարգսյանը ամերիկաբնակ հայերին կոչ եր անում գնել ազգությամբ ադրբեջանցի հայտնի ռեպեր Ջախ Քալիբի (Բախտիյար Մամեդով) համերգի տոմսերը: Տիկին Սարգսյանը նաև առաջարկում է Լոս Անջելեսի հայ բիզնենմեներին իր բառերով ասած՝ դառնալ այդ համերգի մասնիկը:

Հիմա ամենա սկզբից՝ առաջին հայացքից այս ամենում ոչ մի տարօրինակ բան չկա, ինչպես ասում են արվեստը ազգ և ազգություն չի ճանաչում, բայց այստեղ առաջին պլան է գալիս Բախտիյար Մամեդովի անձը որպես հպարտ ադրբեջանցի և ադրբեջանական բանակի ապագա կամավորական:

Ո՞վ է Բախտիյար Մամեդովը. ծնվել է Ղազախստանում ազգությամբ Ադրբեջանցի Գուսեին Մամեդովի (հայր) և ազգությամբ Ղազախ Լազզատ Նաիմանովայի (մայր) ընտանիքում: Հայտնի Ռեպեռը որպես բեմական անուն ընտրել է Ջախ Քալիբ կեղծանունը, և հայտնի է իր հայրենասիրական կոչերով: Օրինակ հարցազրույցներից մեկում Մամեդովն ասում է.«Ես երազում եմ ծառայել Ադրբեջանական բանակում և լինել դիպուկահար» : Երևի ավելորդ է ասել թե ո՞ր երկրի զինվորին է ուղղված լինելու այդ դիպուկահարի հրացանը: Մեկ այլ տեղ Մամեդովը հպարտանում է իր Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորական ընկերներով, և հայտնում, որ Ադրբեջանցի փոխգնդապետ ով մասնագիտացված է դիվերսիոն խմբեր պատրաստելու գործում, ողջունում է իր կեցվացծքը և կոչ անում համարձակ միանալ Ադրբեջանական զինված ուժերին:

Եվ այս երիտասարդի փիառով ոչ դես ոչ դեն զբաղվում է հայուհին: Այստեղ են ասել բախտտ սիրեմ Բախտիյար:



Հիմա ավելի լուրջ՝ մենք չենք պնդում թե Լիլիթը տիրապետում է այս ամբողջ ինֆորմացիային սակայն մի՞թե Դաշնակցության հետ կապվող Հորիզոն հեռուստաընկերությունը կամ նույն շենքում գործող Ասպարեզ Թերթի խմբագրակազմում չկար որևէ մեկը, ով երիտասարդ կնոջը հեռու կպահեր այս ամենից, հորդորեր մաքուր պահել սեփական կենսագրությունը, վերջիվերջո ինչպես դասականը կասեր յախան թապ տալ…

Արվեստի վերազգային լինելու մասին լոլոներ պատրաստողներին ցանկանում ենք տալ ընդամենը մեկ օրինակ ՝ մի ամբողջ քաղաքակիրթ մարդկություն չկարողացավ կյանքի երաշխիք տալ Հենրիկ Մխիթարյանին Բաքվում անցկացվող Ֆուտբոլային խաղին մասնակցելու համար:

Ադրբեջանցի զինվոր, զինվորական այդ երկու բառերը ոչ մի կերպ իրար կողքի չեն սազում Ռամիլ Սաֆարովը ձեզ օրինակ, ձեզ օրինակ մեր գլխատված Քյարամ Սլոյանը, և այսքանից հետո այս համերգով զբաղվող հայուհի, որը հայրենիքից հեռու պետք է որպես հայ դաստիարակի իր զավակներին:

ՀԳ

Լոս Անջելեսում կայանալու է Ադրբեջանցի «դիպուկահար» Բախտիյար Մամեդովի համերգը …

LosArmNews.com