Հուլիսի 21-ին, ժամը 15:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այսօր ժամը 16:00-ին, Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ, 44-ամյա Գառնիկ Համբարձումյանը Մադինա գյուղի «Քարածի» սարատեղիով փորձել է ձիով անցնել Ագրիճի գետը, որի ժամանակ ձիու վրայից վայր է ընկել գետը և խեղդվել: Ջրափրկարարական ջոկատի հրամանատար Ա. Ճզմաչյանը ժամը 19:10-ի սահմաններում Գ. Համբարձումյանի դին դուրս է բերել գետից: