«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Նորայր Խաչատրյանը 2018թ. խորհրդարանական ընտրություններում զորամասի մի խումբ ժամկետային զինծառայողների հարկադրել է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Արայիկ Աղաբաբյանի օգտին եւ այդ արարքի համար հայտնվել է դատարանում։

Ն. Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին։

Ստեղծված իրավիճակի շուրջ «ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ա. Աղաբաբյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսը անջատված էր։ Իհարկե, իրավապահների կողմից ողջունելի է այս բացահայտումը, քանի որ բանակը պետք է զերծ մնա եւ չխառնվի քաղաքական գործընթացներին, բայց լավ կլինի, որ Ա. Աղաբաբյանի անվան կողքին այլ պատգամավորների անուններ էլ շարվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում