Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ КамАЗ 53212 մակնիշի 36 CՏ 261 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Կապան ավտոճանապարհի 281 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մի քանի մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ծառերի մեջ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել Կապանի հրշեջ-փրկարարները, տեղում մահացել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Աղբյուրը հայտնում է, որ փրկարարները դին դուրս են բերել մեծ դժվարությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Վարորդն ավտոմեքենայում եղել է միայնակ։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուրում