Ողբերգական դեպք է գրանցվել Պերուի Կուսկո քաղաքում:

Մեյբետ Էսպինոս և Հեկտոր Վիդալ սիրահարված զույգը վերադառնալիս է եղել երիտասարդական ակումբից: Նրանք կանգնել են կամրջի վրա, հետո սկսել են համբուրվել: Մեյբետը նստել է կամրջի արգելապատնեշի վրա, ոտքերով գրկել Հեկտորին: Քիչ անց զույգը կորցրել է հավասարակշռությունը: Մեյբետը շրջվել է՝ իր հետ ներքև տանելով Հեկտորին: Վերջին պահին նրանք փորձել են ձեռքով բռնվել արգելապատնեշից, բայց չի հաջողվել: Զույգն ընկել է մոտ 15 մետր բարձրությունից: Մեյբետը տեղում մահացել է: Հեկտորին տեղափոխել են հիվանդանոց գանգոսկրի կոտրվածքներով, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Մեյբետը և Հեկտորը լեռնագնացներ էին: Նրանք տեղափոխվել էին Կուսկո և միասին աշխատում էին որպես լեռնագնաց-հրահանգիչներ: Դեպքից հետո Հեկտորի եղբայրն ասել է, որ նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել: