Օգոստոսի 7-ին Երեւանի Կիեւյան կամրջից իրեն նետած 24-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնեցին «Արմենիա» ԲԿ–ի վերակենդանացման բաժնից:

«Աղջիկը գտնվում է կոմայի մեջ, նրան արհեստական շնչառության ապարատ է միացված, դրական դինամիկա չկա, վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- հայտնեցին ԲԿ-ից:

Հիշեցնենք, որ աղջիկը բազմաթիվ կոտրվածքներ ունի՝ գլխի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 7-ին, ժամը 10:43-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն էր գործել՝ ցած նետվելով Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Քաղաքացին (մոտ 24 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ) կենդանության նշաններ էր ցույց տվել:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել էր «Արմենիա» ՀԲԿ: