ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 10-ին, ժամը 23:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատածից և կողաշջվել. վարորդը տեղում մահացել է:


Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի ուղևորներ Ս.Գ.-ն և Գ.Մ.-ն (ծնված 1991թ.) հոսպիտալացվել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: