Օգոստոսի 14-ին Սոչիում կկայան Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողովը։ Իրանի նախագահը երկու երկրների ղեկավարների հետ նաև առանձին հանդիպումներ կունենա, հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի խոսնակ Փարվիզ Էսմայլին:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ կքննարկվեն երկկողմ հարաբերությունների կարևորագույն հարցերը:

Հայտնի է, որ եռակողմ գագաթնաժողովի արդյունքներից հետո նախագահները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսին Կասպյան հնգյակի գագաթնաժողովի շրջանակներում, որտեղ ստորագրվել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան: