Այսօր՝ օգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երան-Երասխ ավտոճանապարհի Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչներ, 35-ամյա Հ. Դ.-ի վարած Mercedes E320 մակնիշի 34 CC 300 համարանիշի և 60-ամյա Ջ. Դ.-ի վարած Mercedes C180 մակնիշի 35 DV 209 համարանիշի ավտոմեքենաները:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, Եղվարդ քաղաքի բնակիչներ, 29-ամյա Ն․Հ․-ն և 5-ամյա Է. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Mercedes-ների վարորդները հայր ու որդի են: