ՀՀ կառավարությունը օգոստոսի 15-ի նիստում ընդունեց կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությանն ու սպասարկմանն առնչվող մի շարք որոշումներ: Ըստ այդմ՝ սահմանվեց, որ կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունն ու սպասարկումն այսուհետ իրականացնելու է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) կողմից:

Արդարադատության նախարար Ռ. Բադասյանը նշեց, որ նշված անձանց արտահիվանդանոցային հիվանդանոցային բժշկական ծառայության ծավալը համապատասխանեցվում է քաղաքացիների համար նախատեսված բժշկական ծավալին: Հեշտացվում է կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրումը՝ ուղեգրման գործընթացից հանելով լրացուցիչ օղակներին:

Ըստ նախարարի՝ որոշումների ընդունման արդյունքում կստեղծվեն անհրաժեշտ երաշխիքներ և կառուցակարգեր՝ կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանման իրավունքի ապահովման համար: