«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երեւանի Էրեբունի վարչական շրջանի՝ Սասունցի Դավիթ փողոցի 40-70 համարների, Աթոյան, Բելինսկի, Սուվորով, Լորիս Մելիքով, Չեռնիշեւսկի փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։