Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Գուլի, օգնել է գողական տիտղոսը վերադարձնել Արման Ջանինյանին (Կալուժսկի), որից նա զրկվել էր 20 տարի առաջ՝ 1999-ին։ Այս մասին չորեքշաբթի՝ օգոստոսի 28-ին, տեղեկացրել է «Պրայմ Կրայմ» տեղեկատվական գործակալությունը։

Ջանինյանը գողական տիտղոսը ստացել է 1996-ին օրենքով գող Մաելս Մկրտչյանի (Կնդոյի) երաշխավորությամբ։ Ջանինյանը կոնֆլիկտ է ունեցել հեղինակություն Մայիս Կարապետյանի (Մայիսիկ Կիրովականցի) հետ, նրանք պետք է լուծեին այն 1999-ի գողական հավաքի ժամանակ, բայց Ջանինյանը չներկայացավ։

Դրա համար նա զրկվեց գողի տիտղոսից 20 տարի, որոնցից 16-ը անցկացրել է ազատազրկման վայրերում ավազակության եւ դրամաշորթության համար։ Հավանաբար, հենց այդ հանգամանքն է մոտեցրել Ջանինյանին Սալիֆովի հետ, որն ինքը երկար ժամանակ գտնվել է ճաղերի հետեւում եւ ծանոթ է եղել բանտարկության մեծ ժամկետի բոլոր դժվարություններին։

Արդյունքում՝ օգոստոսի 26-ին Ջանինյանին վերադարձվեց գողական տիտղոսը երեք օրենքով գողերի որոշմամբ՝ Սալիֆովի, Օթարի Տոտոչիի (Բատյա) եւ Յուրա Ուսոյանի (Լազարեւսկի)։ Նրանք համակարծիք էին, որ Ջանինյանը ոչինչ չի արել, ինչի պատճառով արժեր ներել նրան, եւ անցած 20 տարիներին ապացուցել է իր հավատարմությունն օրենքով գողերին։