ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2012-2019 թվականների ողջ ընթացքում հանրակրթական դպրոցների և մարզադպրոցների համար մարզագույք ձեռքբերելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր առմամբ 420 միլիոն դրամ:

Կառավարության այսօրվա նիստում մենք մի որոշմամբ այդ նպատակի համար հատկացրինք 523 միլիոն դրամ: Գումարները գոյացել են բյուջեի հավելյալ եկամուտներից:

Դուխով մարզվեք, մեր սիրելի՛ ապագա չեմպիոններ»։