Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովրդի կառավարության շենքի վրա վանդակաճաղերը չգիտես` ինչու ավելանում են։ Կարմիրով նշել եմ նոր ավելացածը, ձախ նկարում՝ ինչպիսի տեսք ուներ նույն հատվածն ընդամենը 20 օր առաջ։ Տեսնես ումի՞ց են պաշտպանվում»։