Արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 17:10-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի քաղաքային աղբավայրում երեխայի դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, ըստ նախնական տեղեկություների՝ դին երեխայի է, և ըստ դատաբժշկի, կլինի 1,5-2 տարեկան աղջիկ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։