Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի վերաբերյալ SHANTNEWS.am-ը նոր տեղեկություններ է ստացել: Զրուցել ենք ուղևորափոխադրող ընեկրության հիմնադիր տնօրենի՝ Ղևոնդ Մկրտչյաին հետ: Նա հաստատեց հարվածող մեքենայի՝ հանդիպակաց գոտի դուրս գալու հանգամանքը: Ավելին՝ ասաց, որ ղեկին ադրբեջանցի վարորդ է եղել:

Մանրամասները՝ հեռախոսազանգում:

Ղևոնդ Մկրտչյանը նաև հավելել է, որ հայկական միկրոավտոբուսի վարորդը բուժզննություն անցել է, խնդիրներ չունի, մեքենան էլ եղել է սարքին վիճակում: Իրենք տուրիզմով են զբաղվում, իսկ դա տարբերվում է կանոնավոր փոխադրումներից նրանով, որ լիցենզիա անհրաժեշտ չէ: