«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է` «Սանիտեք»-ը աղբահանություն չի իրականացնում և պատճառների մասին քաղաքապետարանին չի ծանուցել, գրավոր չի նախազգուշացրել: Սակայն պարզվում է, որ «Սանիտեք»-ը դրա համար լուրջ պատճառներ ունի:

Ըստ ընկերության` ներկա պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանը երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 մլն դրամ, և ընկերությունը քաղաքապետարանից պահանջում է կատարել պայմանագրով սահմանված վճարման պարտավորություններն ամբողջությամբ: Ու մինչ օրս հարց է մնում՝ ինչո՞ւ «Սանիտեք»-ին հաջողվեց աշխատել քաղաքային նախկին իշխանությունների հետ, իսկ ներկայիս իշխանությունների հետ` ոչ:

Այնուամենայնիվ, այս հարցը «Ժողովուրդ» օրաթերթը ուղղեց քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: