Քննչական կոմիտեն երեկ հայտնել էր, որ Երեւանի Կենտրոն համայնքում հայտնաբերվել է 28 ամյա աղջկա դի։

Աղջկա մարմնի վրա առկա են եղել բռնության հետքեր, ըստ ամենայնի, տեղի է ունեցել
բռնաբարություն։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ իրավապահները դեպքի վայրում
հայտնաբերել են սեռական հարաբերությունների համար նախատեսված պարագաներ։
Տեղեկության վերաբերյալ ՔԿ-ից փոխանցեցին․ «Այս պահին կատարվում է դեպքի վայրի
զննություն, թե կոնկրետ ինչ առարկաներ են հայտնաբերվել, այս պահին չեմ կարող
հստակեցնել»։