Անուշ Մարտիրոսյանը 3 երեխաների հետ երկար ժամանակ ապրել ու շարունակում է ապրել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գերեզմանատանը՝ վագոն-տնակում։

Նա պատմում է, որ ամունալուծված է, որոշ ժամանակ առաջ հարեւանները խաբեությամբ
խլել են իրենց բնակարանը, որտեղ նա հարս է գնացել։ Անուշի խոսքով՝ արդեն նախկին
ամուսնուն հարեւանները ալկոհոլ են տվել եւ անօրինական ձեւով տունը «վերցրել ձեռքից»։
Նա անցել է դատական ատյաններով, սակայն հաջողության չի հասել։
Նա դիմել է անգամ թաղապետարան, խոստացել են օգնել, սակայն արդյունք չի ունեցել։
Այժմ էլ վագոն- տնակն են գերեզմանատան տարածքից հեռացրել, ինչի հետեւանքով
ներսում եղած գույքը վնասվել է։
Այժմ նա խնդրում է օգնություն, պատրաստվում է կրկին դիմել դատարան՝ բնակարանը
վերադարձնելու համար։
Անուշը նաեւ նշեց, որ 2 տղաները չափահաս են, աղջիկը՝ 17 տարեկան, սոցիալական վատ
վիճակից ու պայմաններից ելնելով՝ այժմ իր հետ չեն ապրում․ յուրաքանչյուրը գնացել է
ընկերների բնակարաններ, սակայն մշտական կապը պահում են իրար հետ։