ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով մեկնաբանելու է առավոտ տեղի ունեցածը:

«Այսօր` 16:00-ին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջով ուղիղ եթեր կմտնի և կմեկնաբանի տեղի ունեցածը»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան նախատեսված էր Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ ներս էր մտել մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը` ասելով, որ որոշ հարցեր ունի նախարարին:

Ի պատասխան` նախարար Արսեն Թորոսյանը հեռացել է դահլիճից` տեղը զիջելով Գևորգ Թամամյանին: