«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեծ թվով անձինք իրենց բջջայիններին կարճ հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ «Վեգա» ընկերությունը երեք օր՝ սեպտեմբերի 4-ին, 5-ին, 6-ին հայտարարում է տեխնիկայի գների աննախադեպ զեղչեր՝ 60 տոկոս։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ընկերության ամենամեծ խանութներից մեկում աննախադեպ հրդեհ էր բռնկվել, և այդ խանութներից մազապուրծ տեխնիկայի մասին է խոսքը։ Երևում է՝ պատճառված վնասները փոխհատուցելու համար ընկերությունը որոշել է արագ իրացնել մնացած տեսականին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: