«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ հարցաքննության է կանչվել Արցախի Հանրապետության ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: Վերջինս, սակայն, մտադիր չէ ներկայանալ հարցաքննության:

Բալասանյանին ՀՔԾ հրավիրելը կարող է կապ ունենալ նրա այն հայտարարության հետ, որ մարտի 1-ին ցուցարարների վրա կրակել են Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: