Կեսարը մի ընկեր ուներ, ում վստահում էր։ Այդ ընկերը նրա դեղագործն էր։ Հիվանդ լինելու դեպքում միայն նրա ձեռքից էր դեղեր ընդունում։

Մի անգամ, երբ Կեսարը վատառողջ էր, անանուն երկտող ստացավ: Այնտեղ գրված էր. «Վախեցի՛ր ամենամոտ ընկերոջիցդ՝ դեղագործից. նա ուզում է թունավորել քեզ»։ Որոշ ժամանակ անց դեղագործն եկավ և դեղերի խառնուրդ տվեց նրան։ Կեսարը նրան մեկնեց երկտողը, և մինչ նա կարդում էր, խմեց խառնուրդը։

Դեղագործը կարկամած դիմեց կեսարին.
- Տիրակա՛լ, սա կարդալուց հետո ինչպե՞ս կարողացար խմել այն, ինչ քեզ տվեցի։
Կեսարը պատասխանեց.
- Ավելի լավ է մեռնել, քան կասկածել ընկերոջդ։