Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությանը նվիրված համերգին: Համերգն անցկացվում է «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարի շրջանակում, որը նվիրված է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին: