Երբ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունք ունեցող վարորդներին թույլ չեն տալիս իրենց մեքենաներով աշխատել, պատճառաբանում են Հայաստանում ռուսերենի կարգավիճակի խնդրով։ Իսկ ԵԱՏՄ մյուս պետություններում ռուսերենը երկրորդ լեզվի կարգավիճակ ունի, և այդ պետությունները խնդիր չունեն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հիշեցրեց «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։
«Ես համոզված եմ, որ այդ թյուրիմացությունը, որ կապված է Հայաստանում ռուսերեն լեզվի այս կամ այն կարգավիճակի հետ, շուտով կվերացվի …», – ասաց Հովհաննես Իգիթյանը։
«Անկեղծ ասած՝ մի քիչ զարմանում եմ մեր քննարկումներից, որովհետև, ասենք, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը հավերժ է, և ՀՀ լեզուն հայերենն է»,- արձագանքեց ԱԺ նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը։
Տեղից այս խոսքերին արձագանքեց «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը, որին Սիմոնյանը պատասխանեց.
«Պարո՛ն Միքայելյան, գրանցվեք, համեցեք՝ անգլերեն ելույթը, կարծում եմ, ողջունելի կլինի հանրության կողմից»։