Այսօր՝ ժամը 20:25-ի սահմաններում, եկրաշարժ է գրանցվել Շիրակի մարզում: Ցնցումը եղել է բավական ուժգին և ուղեկցվել է դղրդոցով: Ցնցումները զգացվել են Ամասիայում, Աշոցքում, Գյումրիում ու հարակից բնակավայրերում: Որոշ հատվածներում անգամ մարդիկ դուրս են եկել բնակարաններից, բջջային օպերատորների կապը մի քանի րոպեով ընդհատվել է։