«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ հայտարարել էր կադրային բանկ ստեղծելու մասին և կոչ արել քաղաքացիներին՝ CV-ներ և մոտիվացիոն նամակներ ուղարկել կառավարություն։ 6 հոգանոց «քասթինգի» հանձնաժողովը սկզբում ուսումնասիրում էր դիմումները, CV-ները, ընտրում լավագույններին, ապա հարցազրույց անցկացնում նրանց հետ։

Բայց արդեն մի քանի ամիս է՝ հանձնաժողովը պարապուրդի է մատնված՝ այլևս չեն քննում դիմորդներին: Ինչո՞վ է պայմանավորված դա՝ պաշտոնապես պարզել չհաջողվեց, հանձնաժողովի անդամներից պատգամավորներ Արեն Մկրտչյանն ու Հայկ Գևորգյանը չցանկացան խոսել: Բայց ներքին կարգով տեղեկացանք, որ դիմորդների 90 տոկոսը, մեղմ ասած, անգրագետ է եղել՝ 4-5 հազար դիմորդից միայն 6-7 հոգի է ընտրվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: