Նախկին իշխանությունների գործունեությանն իրավական-քաղաքական գնահատական տալու համար անհրաժեշտ է հիմնվել բացառապես իրավական նորմերի վրա։ Այս մասին Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ նախկին իշխանությունների ժամանակ եղած ամեն ինչ չէ, որ իրենք մերժում են, բայց դժվարացավ նշել դրական ձեռքբերումներ։ Ապա Փաշինյանը հիշեցրեց, որ քրեական գործերով տասնյակ մարդիկ ներգրավված են որպես մեղադրյալներ, ու տասնյակ նոր մարդիկ էլ ներգրավվելու են։

«Բա գնահատականը պոզով-պոչո՞վ է լինում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ոչ իրեն ցանկալի արագությամբ, բայց, այնուամենայնիվ, փուլ առ փուլ վերականգնվում է Հայաստանի Հանրապետությանը հասցված վնասը։