ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թե ինչո՞ւ էր Քոչարյանը գնում 2008-ի արյունոտ մարտի 1-ին ընդառաջ: Վստահելի մի աղբյուրից այդ նույն մարտի 1-ին իմացա, որ դրանից մի քանի օր առաջ` փետրվարի 26-ին երկրի նախագահականի մի սենյակում հավաքված են եղել Քոչարյանի թիկնապահները: Դրանցից մի քանիսը, նկատի ունենալով Հանրապետության հրապարակում Սեռժիկի կազմակերպած հանրահավաքի խայտառակ ավարտը, զարմանք են արտահայտում, թե ավելի լավ չի լինի, եթե իշխանությունն ընդունի իր պարտությունը և դրանով վերջ տա ցույցերին ու հանրահավաքներին:

Այդ խոսքի վրա հանկարծակի սենյակ է մտնում թիկնապահների ղեկավար Գրիշա Սարկիսովը և վրա բերում. «արա, էդ ինչե՞ր եք խոսում, ոնց կարա Քոչարյանը թույլ տա, որ Տեր-Պետրոսյանը նախագահ դառնա: Դուք գիտե՞ք, որ Քոչարյանի ձեռքերը մինչև ուսերը արյունոտ են»:

Այս խոսակցությունից որոշ ժամանակ անց Սարկիովը «մեռնում» է` իբր ինչ-որ հիվանդությունից: Փաստորեն, Սարկիսովի պարագայում էլ ակնհայտ է Վ. Սարգսյանի նույն սխալի կրկնությունը, որն արագացրեց հոկտեմբերի 27 սպանդի իրականացումը, քանի որ նույն հոկտեմբերի սկզբին Վազգենը Վանաձորում մոտ քսան հոգու առջև անզգուշորեն հայտարարել էր, թե «սրանց (քոչոյին ու սեռժիկին-Ե. Ա.), մինչև տարեվերջը դուրս ենք քշելու Հայաստանից», իմա` ՀՀ-ից...»: