Ի պաշտպանություն Ամուլսարի, Ջերմուկ քաղաքի բնակիչներն ավտոերթով ուղևորվել են Երևան:

Նախատեսվում է մեծ քայլերթ՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներից:

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներն իրենց հաղորդագրության մեջ կոչ են արել միանալ այդ խաղաղ ակցիային, որն ուղղված է լինելու «ոչ թե ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այլ հանուն ինքնիշխան և մաքուր Հայրենիքի»: