Իրանի իշխանությունները ցանկություն են հայնտնել չեղարկել ֆուտբոլային մարզադաշտեր կանանց այցելելու արգելքը, որը գործում է 1979 թվականից: Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն, գրում է BBC-ն: Կանայք Իրանում թույլտվություն կստանան հաճախել ֆուտբոլային հանդիպումներին՝ սկսած Աշխարհի առաջնության որակավորման խաղերից, որոնք կմեկնարկեն հաջորդ ամիս: Առաջին հանդիպումը, որը իրանցի կանայք կկարողանան այցելել, կլինի Իրանի և Կամբոջայի ազգային հավաքականների հանդիպումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Թեհրանում 29-ամյա Սահար Խոդայարին ինքնահրկիզվել էր, երբ նրան թույլ չէն տվել մարզադաշտ մտնել, նրան մեղադրել են «հանրությանը առանց հիջաբի ներկայանալու» մեջ, և հարուցել էին քրեական գործ, հաղորդում է Amnesty International-ը:

Խոդայարին ինքն իր վրա բենզին էր լցրել ու այրել, որից հետո սեպտեմբերի 9-ին մահացել էր: