ՃՈ կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 25-ին անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցի 2/3 հասցեի մոտ 45-50 տարեկան, դեռևս անձը չպարզված տղամարդուն վրաերթի ենթարկելու և դեպքի վայրից հեռանալու փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։

Այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, անձը չպարզված տղամարդը վրաերթի էր ենթարկվել, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, հեռացել էր դեպքի վայրից:

Տուժածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ նույն օրը՝ առավոտյան ժամը 10:00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչի, 29-ամյա Վաչե Ս.-ն, ով հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր կողմից վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վրաերթի ենթարկվածի ինքնությունը պարզելու ուղղությամբ: