Կաբարդինո-Բալկարիայում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են պարապլանները բախվում: Դեպքը տեղի է ունեցել ժայռերից մեկի վրա: Զույգը տեսանկարհանում էր իրենց թռիչքը: Հանկարծ պարապլաներիստներին կտրուկ սկսել է մոտենալ մեկ այլ պարապլան: Երբ պարզ է դարձել, որ հնարավոր է, բախում լինի, ոչ ոք չի հասցրել մանևրել:

Կադրերում լսվում է կնոջ և ևս մեկի ճիչը: Դրանից հետո տեսախցիկը ֆիքսել է ընկնող մարդկանց կադրերը: Ուղևորներից մեկը զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց: Բախման մեղավորը չի տուժել:

Պարապլանի օրենքներով՝ նա, ում աջ կողմում է գտնվում թեքությունը, առավելություն ունի: Աղջիկը պետք է փոխեր թռիչք ուղղությունը: