«Ժամանակ» թերթը գրում է. «Ամիրյան փողոցի սկզբնամասում, Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող շենքի վրա փակցված պաստառը տեղեկացնում է, որ շուտով այդ շենքում բացվելու է Holiday Inn հյուրանոցը:

Մեր տեղեկություններով՝ այդ հյուրանոցը պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Ուշագրավը, սակայն, այն է, որ պատմամշակութային արժեք ունեցող այդ շենքում երկար տարիներ գործել է Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը: Կարող ենք արձանագրել, որ այս մարդիկ ամեն ինչ անում են արժեքների հեղափոխություն իրականացնելու համար՝ Հայաստանը գիտության և կրթության երկրից վերածելով սպասարկուների երկրի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: