Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 4-ին` տեղական ժամանակով ժամը 07:05-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:05-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.040 եւ արեւելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Աշոցք գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ: